Արցախից ՀՀ տարհանվածները Եղցահողի բնակիչներն են

Տարհանում

Արցախից ՀՀ տարհանված քաղաքացիները Եղցահողի բնակիչներն են։ Այդ մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

«Վերջին ռազմական գործողությունների ժամանակ Շուշիի շրջանի Եղցահող համայնքի բնակիչները տարհանվել են, փաստացի մնացել անօթևան և ցանկություն հայտնել տեղափոխվելու ՀՀ-ում գտնվող իրենց հարազատների մոտ։

Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ նրանք արդեն հասել են Կոռնիձոր», նշում են տեղեկատվական շտաբից։

Դիտումների քանակը: 3842
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին