Արցախում ադրբեջանական դիվերսիոն ներթափանցման հետևանքով 3 ոստիկան է զոհվել

FB_IMG_1678009660760

Այսօր առավոտյան ադրբեջանական զինուժի դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող։ Այդ մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ մամուլի ծառայությունից։

Համաձայն հաղորդագրության ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։

Արցախում ադրբեջանական դիվերսիոն ներթափանցման հետևանքով 3 ոստիկան է զոհվել

Զոհվել են փոխգնդապետ Արմեն Մայորի Բաբայանը, մայոր Դավիթ Վալերիի Դանիելյանն ու լեյտենանտ Արարատ Թելմանի Գասպարյանը։

Եվս մեկ ծառայող՝ լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը, ստացել է կրծքավանդակի հրազենային վիրավորում և գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում:

Դիտումների քանակը: 3817
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին