Դահրավում մարտական նռնակի պայթյունից քաղաքացի է մահացել

2023թ. մարտի 3-ին՝ ժամը 07։00-ի սահմաններում, ԱՀ Ասկերանի շրջանի Դահրավ համայնքի առանձնատներից մեկում հայտնաբերվել է 1984թ. ծնված Վ.Ա.-ի դին։

«Նույն համայնքի ժամանակավոր բնակիչ Վ.Ա.-ի կողմից ապօրինի պահվող մարտական նռնակի պայթեցմամբ ինքնասպանություն գործելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով և 245-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործը»,- հայտնում են ԱՀ ՔԿ-ից` հավելելով, որ կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու համար:

Նախաքննությունը շարունակվում է:

Դիտումների քանակը: 3778
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին