Արցախում աշխատանքային պայմանագրերի մեծ մասը, առանց որևէ հիմքի, կնքված են որոշակի ժամկետով

Հարգելի դատարան և ներկաներ.

Համաձայն Աշխատանքային օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին կետի՝ Որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ են միաժամանակ երկու պյմանների առկայությունը.

  Առաջինը` պայմանագրի այդ ձևի ընտրությունը պետք է թելադրված լինի կատարվելիք աշխատանքի բնույթից կամ կատարման պայմաններից:

  Երկրորդը` եթե աշխատանքային հարաբերություններին անորոշ ժամկետով որոշելու հնարավորությունը բացակայում է:

Սույն դատական գործով դիտարկվող աշխատանքային հարաբերությունների որոշակի ժամկետով որոշման համար բացակայում էր և աշխատանքի բնույթից, և նրա կատարման պայմաններից բխող անհրաժեշտությունը, քանի որ տնտեսագետի աշխատանքը Տնտեսագիտության, կառավարման և ՏՀ ամբիոնում հանդիսանում է մշտական աշխատանք: Բացի դրանից, ազատելով տնտեսագիտության դասախոսի պաշտոնից Վիկտորյա Առստամյանին և Մարատ Եգանյանին, Մեսրոպ Մաշտոց համալսարանը այդ պաշտոնների համար հայտարարություն է տեղադրել և աշխատանքի ընդունել տնտեսագիտության նոր դասախոսներ: Դրանով իսկ ապացուցելով, որ տվյալ աշխատանքային հարաբերությունները որոշակի ժամկետով սահմանելու անհրաժեշտությունը լրիվությամբ բացակայում էր: Ըստ էության միայն այդ հանգամանքը արդեն իսկ հերիք է, որպեսզի աշխատանքից ազատման Մեսրոպ Մաշտոց համալսարանի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանի հրամանը ճանաչվի անվավեր` աշխատանքային օրենսգրքի 95-րդ Հոդվածին հակասելու պատճառով: Քանի որ, ինչպես հիշում եք, որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրի կնքման համար անհրաժեշտ է երկու պայմանների միաժամանակյա առկայությունը: Ինչպես նշել ենք, այդ երկու պայմաններց առաջինը արդեն իսկ խախտվել է:

Սակայն, կոնկրետ մեր պարագայում գործատուն խախտել է նաև երկրորդ պայմանը: Այսինքն պատասխանողի ներկայացուցչի կողմից աշխատանքային պայմանագրի տվյալ ձևի ընտրության հիմնավորման ժամանակ առաջ է քաշվել կարծիք, որ տվյալ աշխատանքային հարաբերությունները դիմորդների քանակից կախված բնութագրվում էին անկայունությամբ և յուրաքանչյուր տարի այդ դիմորդների քանակի փոփոխության պատճառով տնտեսագիտության դասախոսների պահանջը կարող է փոփոխվել: Նման կարծիքը չի կարող համարվել բավարար բացատրություն, քանի որ այն համապատասխանում է Աշխատաքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված արտադրության ծավալների փոփոխության պատճառով աշխատանքից ազատման համար անհրժեշտ համարվող պայման: Փաստորեն՝ պատասխանողի ներկայացուչի դիմորդների քանակի փոփոխությունից կախված ռիսկերից խուսափումը հնարավոր է իրականացնել կնքելով անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագրեր և դիմորդների քանակի փոփոխության դեպքում կրճատել տվյալ հաստիքները հիմնվելով Աշխատաքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին: Այսինքն՝ մենք հանգում ենք այն եզրակացության, որ տվյալ աշխատանքային հարաբերությունները կարող էին որոշվել անորոշ ժամկետով և նույնիսկ արտադրության ծավալի փոփոխության դեպքում նրան զերծ պահել ֆինանսական կորուսնտերից: Ուղղակի դիմորդների քանակի նվազման դեպքում գործատուն ընդամենը պետք է դիմի աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին:

Ուստի, ինչպես արդեն նշվել է, գործատուի կողմից երկրորդ պայմանի խախտումը ևս ակնհայտ է:

Ամփոփելով տվյալ վերլուծությունը, մենք ստիպված ենք գրանցել, այն փաստը, որ տվյալ դեպքում գործատուն կնքելով որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր, ոչ թե խախտել է աշխատանքային օրենսգրքի 95-րդ հոդվածի պահանջները, այլ խախտել է դրանք երկու անգամ: Առաջին անգամ խախտել է, երբ դասակարգել է տվյալ հարաբերությունները որպես յուրահատուկ բնույթ կամ պայմաններ կրող և երկրորդ անգամ, երբ բացառել է անորոշ ժամկետով պայմանագրի կնքման հնարավորության առկայությունը:

Հաշվի առնելով, որ Արցախի Հանրապետությունում աշխատանքային պայմանագրերի զգալի մասը, առանց որևէ հիմքի, կնքված են որոշակի ժամկետով, ինչպես նաև հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Արցախի Հանրապետությունում գործում է նախադեպային իրավունքը, ուստի տվյալ դատական գործով կայացված վճիռը անշուշտ հիմք է հանդիսանալու Արցախի Հանրապետության աշխատանքային հարաբերությունների ապագա զարգացման համար: Դիտարկվող աշխատանքային վեճով դատական վճռի կարևորությունը, առավել ևս ընդգծվում է հաշվի առնելով այն փաստը, որ մոտ ապագայում Արցախի Հանրապետությունում իր գործունեությունը սկսելու է ծավալել աշխատանքի տեսչությունը, որի համար տվյալ դատական վճիռը կարող է հիմք հանդիսանալ ամբողջ Արցախի տարածքում ծավալված աշխատանքային հարաբերությունների կարգավորման համար: Մենք պնդում ենք, որ միայն բավարարելով ներկայացված հայցային դիմումը դատարանը կվերականգնի գործատուների և աշխատողների իրավունքների համաչափությունը, ինչն էլ իսկզբանե ընդգծված էր օրենսդրի կողմից 95-րդ Հոդվածի 1-ին մասով, իսկ հակառակ դեպքում տեղի կունենա գործատու – աշխատող հարաբերություններում իրավունքների անթույլատրելի անհամամասնություն, ինչը չի համապատասխանում 21-րդ դարի մարդու և քաղաքացու իրավունքների մասին պատկերացումների համատեքստում:

Դիտումների քանակը: 5785
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին

Marat Yeganyan