Արցախում Կոսոբոկովին կփոխարինի Անաշկինը

image (1)

Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին, գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինին և գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովին: Այդ մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Ռուսաստանի հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը ներկայացրել է Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար, ՌԴ ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինին:

«ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինին՝ նոր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել խաղաղապահ առաքելության իրականացման ընթացքում»,- նշված է հաղորդագրության մեջ։

Բացի այդ Արշակ Կարապետյանը շնորհակալություն է հայտնել խաղաղապահ զորակազմի արդեն նախկին հրամանատար, գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովին՝ պաշտոնավարման ընթացքում պատշաճ ծառայության համար։

Կողմերը բարձր են գնահատել Ռուսաստանի Դաշնության ջանքերը՝ տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի կայունացման ուղղությամբ։ Գոհունակություն են հայտնել Արցախում ՌԴ խաղաղապահ առաքելության արդյունավետության կապակցությամբ:

Դիտումների քանակը: 4200
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին