Արցախում մահերի պատճառների և հեղուկ քլորի կախվածությունը

Հունվարի 24-ին՝ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում տեղի է ունեցել առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի 2019 թ-ի ամփոփիչ մամուլի ասիլիսը։

Ասուլիսի ընթացքում առողջապահության նախարարը ներկայացրել է 2019 թվականի համակարգի գործունեությունը, կարևոր ձեռքբերումները և առաջիկայում նախատեսվող ծրագրերը:

Համաձայն վիճակագրական տվյալների 2019 թ-ին արանագրվել է 1155 մահացության դեպք նախորդ տարվա 1185-ի դիմաց։Առողջության նախարարության տվյալներով արձանագրվել է 1075 դեպք ընդ որում հիվանդանոցային մահերը կազմել է 250 դեպք, իսկ ամբուլատոր՝ 825։

Հիվանդանոցային մահերից 9 դեպք կապված է վթարների և այլ դժբախտ պատահարների հետ, 85 դեպք արյան շրջանառության հիվանդություններն են, որոնցից 54-ը ինսուլտ, իսկ 22-ը ինֆարկտ։  Մահացության դեպքերից 98-ը՝ 75 տարեկանից բարձր են, իսկ 43-ը՝ 56-65 տարեկան։

Մահացությունների հիմնական պատճառները չարորակ ներգոյացություններն են և  արյան շրջանառության համակարգի հիվանդությունները։

Քննարկվել են բազում հարցեր առողջապահության ոլորտից, սակայն մեզ առավել հետաքրքեց մահացու դեպքերի վիճակագրությունը, քանի որ arcakh24.info լրավական կայքը բազմիցս անդրադարձել է Ստեփանակերտում խմելու ջրի որակի խնդրին։

Ջրի վարակազերծումն իրականացվում է հեղուկ քլորի միջոցով, ինչի հետևանքով առաջանում է բավակաինի երկար հիվանդություւների ցանկ, որն ընդգրկում է այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են՝ ուռուցքային, սրտանոթային և այլն։

Ասուլիսի ընթացքում հնչեցրաց հարցին, թե ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում, ձեռնարկո՞ւմ է, թե՞ ոչ առողջապահության նախարարությունը, ընթանո՞ւմ են արդյոք բանակցություններ այդ հարցի շուրջ այլ միջգերատեսչական մարմինների հետ, քանի որ եվրոպական մի շարք երկրներում օրենսդրորեն արգելված է  քլորի օգտագործումը խմելու ջրի վարակազերծման մեջ առողջապահության նախարարը նշեց, որ բանակցություններն ընթանում են կառավարության մակարդակով։

“Կառավարական մակարդակով շատ հաճախ է քննարկվում խմելու ջրի հարցը, հեղուկ քլորի հետ կապված քննարկում չի եղել, բայց մեր այսօրվա դրությամբ մենք մշտական ուսումնասիրություններ ենք կատարում խմելու ջրի հետ կապված, բայց ուրիշ այս պահին կապված Ձեր առաջարկած տարբերակները, որ միջազգային հանրությունը օրենքներում է փոփոխություն անելու շատ մեծ-մեծ ֆինանսական հարցերի հետ է կապված”,- ասաց Արայիկ Բաղրյանը, ինչին arcakh24.info-ի լրագրողը արձագանքեց, որ ունենք կոնկրետ Ստեփանակերտ քաղաքի հետ կապված հաշվարկներ 600 000-800 000 դոլարի, ըստ որի 1 խորանարդ ջրի արժեքն էլ կթանկանա ընդամենը 4 դրամով, իսկ առողջապահության վիճակագրությունն էլ ահագին կլավանա

Դիտումների քանակը: 5223
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին