Այսօր հայտնի դարձավ, որ Լուսինե Ղարախանյանը` համաձայն իր դիմումի, ազատվել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնից և նշանակվել Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական: Այդ մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Համաձայն աղբյուրի ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար է նշանակվել Անահիտ Հակոբյանը:
Տեղեկացնենք, որ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանով վաղաժամկետ դադարեցվել են Ստեփանակերտի օդանավակայանի գործադիր տնօրեն Էրիկ Օհանյանի լիազորությունները։ Ընկերության գործադիր տնօրենի պարտականությունները ժամանակավոր վերապահվել են գործադիր տնօրենի տեղակալ Մարատ Գենադիի Հակոբյանին:
Թողնել պատասխան