Արցախում՝ պարետի որոշմամբ 24 ժամով արգելվել են 3 տնտեսվարողի գործունեության ծավալումը

Grigori

ԱՀ պարետի որոշմամբ սահմանված հակահամաճարակային կանոնները չպահպանելու պատճառով 24 ժամով արգելվել են 3 տնտեսվարողի` «Աշխեն Դավիթի Դադայան» ԱՁ, «Թի Ֆուդ» ՍՊԸ, «Այցեքարտ» ՍՊԸ գործունեության ծավալումը:

Մինչ տույժի կիրառումը բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։ ԱՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մշտադիտարկումների արդյունքում, սակայն, պարզվել է, որ տվյալ տնտեսվարողները չեն վերացրել թերությունները, ինչը հանգեցրել է գործունեության մեկօրյա դադարեցման:
Նման ստուգայցերը շարունակական բնույթ են կրելու:

Դիտումների քանակը: 4517
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին