Հադրութի շրջանի որոշ համայնքներում հատուկ ռեժիմ է սահմանվում

unnamed-2020-05-01T120927.751

Արցախի Հանրապետության Պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ստորագրել է որոշում, համաձայն որի, հատուկ ռեժիմ է սահմանվում Հադրութի շրջանի Հարթաշեն, Քյուրաթաղ, Ակնաղբյուր և Ուխտաձոր համայնքներում:

Համայնքների վարչական սահմանները ներառող ընդհանուր տարածք մուտք գործելու և ելք կատարելու սահմանափակումները կիրառվելու են հունիսի 11-ին՝ ժամը 14-ից սկսած:
Հատուկ ռեժիմ կիրառելու անհրաժեշտությունը ծագել է կորոնավիրուսով հիվանդ Ստեփանակերտի քաղաքացու շփման շրջանակը պարզելու արդյունքում: Վարակված անձը համայնքերից մեկում մասնակցել էր սգո արարողության:
Համայնքներում կասկածվող շրջանակներից թեստավորման նպատակով նմուշառում է իրականացվում: Այս ու սանիտարահիգիենիկ միջոցառումների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Դիտումների քանակը: 5104
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին