ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության աջակցությամբ և Արցախի զբոսաշրջության և մշակույթի զարգացման գործակալության նախաձեռնությամբ ապրիլի 25-27-ը Արցախը ներկայացավ <<Ինտուր Էքսպո>> միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին:
Այդ մասին հայտնի է դարձել Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության մամուլի ծառայության հրապարկած հայտարարությունից։
Յոթ զբոսաշրջային ընկերություններ և հյուրանոցային տնտեսության օբյեկտներ իրենց ծառայությունները և զբոսաշրջային պրոդուկտը ներկայացրել են հաճախորդներին և գործընկերներին։ Միջազգային ցուցահանդեսին Արցախը մասնակցում է արդեն 6-րդ անգամ՝ զբոսաշրջային ներուժով հետաքրքրելով ցուցահանդեսի մասնակիցներին ու այցելուներին:
Թողնել պատասխան