Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի ու ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել 4-ամսյա կալանքը։ Այդ մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Հավելենք, որ Արցախի նախկին պաշտոնյաները գերեվարվել էին Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից և տեղափոխվել Բաքու։ Վերջիններիս նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի ՔՕ տարբեր հոդվածներով:
Այսօր ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունն Արայիկ Հարությունյանին մեղադրանք է առաջադրել Ադրբեջանի քրեական օրենսգրքի տասնյակից ավել հոդվածներով, Հարությունյանին սպառնում է ցմահ ազատազրկում։
Հիշեցնենք` ադրբեջանցի սահմանապահները Հակարիի կամուրջը հատելիս գերեվարել էին Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին։ ԱՀ նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը հայտնել էր, որ ներկայանալու է Շուշի։
Թողնել պատասխան