Արդեն 3 մեդալ բռնցքամարտի պատանիների ԵԱ-ում

Screenshot_20210708-182525_Facebook

Հայաստանի հավաքականը ևս երկու մեդալ ապահովեց Վրաստանում ընթացող բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում: Այդ մասին հաղորդում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։

1/4 եզրափակիչում իր մենամարտը հաղթանակով ավարտեց ու կիսաեզրափակիչ դուրս եկավ 75 կգ քաշային Համլետ Ադամյանը, ով առավելության հասավ Գերմանիան ներկայացնող Ստիվեն Ինդլիկայի նկատմամբ։

Այնուհետև Հայաստանի 3-րդ մեդալը նվաճեց 48 կգ քաշային Սամվել Գրիգորյանը, ով 1/4 եզրափակիչում հաղթեց խորվաթ Բռունո Բաչոյին։

Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի առաջին մեդալն ապահովեց 46 կգ քաշային արցախցի Էրիկ Առստամյանը` առավելության հասավ ռումինացի Դանիլ Միհայի նկատմամբ:

Աղբյուրի փոխանցմամբ մեր մարզիկները շատ գրագետ մարտավարությամբ ներկայացան:

Դիտումների քանակը: 4111
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին