Արևմտյան Հայաստանի Ադիյաման քաղաքում ծնված, ծպտյալ և իր ազգային արմատներին եկած հայ երգիչ Ստեփան Իլհանը Հայաստանում է:
“Ուդահար է, ապրելով թուրքերի ու քրդերի մեջ, տարիներ շարունակ ենթարկվելով տարբեր հալածանքների, սերտել է հայ ազգային, ֆիդայական երգեր, դրանք տարածում է Արևմտյան Հայաստանում ապրող հայերի շրջանում:
Նրա երգերի շնորհիվ Մուշում, Դիարբեքիրում, Սասունում, Ադիյամանում, Վանում և Արևմտյան Հայաստանի բազմաթիվ այլ բնակավայրերում հայերը գտնում են իրենց պատմությունը”, — գրել է իր ֆեյսբուքյան էջում Պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը և հրապարակել տեսահոլովակ:
Թողնել պատասխան