Արգենտինահայ բժիշկը մասնակցում է վազքի մարաթոնին ի աջակցություն արցախահայության

Պաբլո Էլմասյան

Արգենտինահայ բժիշկ Պաբլո Էլմասյանը կմասնակցի բարեգործական վազքի մարաթոնի Բուենոս Այրեսից Մոնտեվիդեո՝ ի աջակցություն Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանվածներին: Այդ մասին հայտնում է FIDEC Armenia կազմակերպության մամուլի ծառայությունը։

Էլմասյանը դեկտեմբերի 3-ից սկսել է մասնակցել «Առաջ` դեպի Հայաստանում առողջապահության բարելավմանը» մարաթոնին։ Բժիշկը մինչև դեկտեմբերի 16-ը պետք է վազի 600 կմ, այսինքն՝ օրական 42 կմ։ Հավաքագրված միջոցները կուղղվեն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների առողջապահական ծրագրերին: Ինքը՝ բժիշկը, սոցիալական ցանցերում պատմել է, որ մի քանի տարի առաջ որոշել է իր վազքի փորձը համատեղել բարեգործական նպատակների հետ։

«Այժմ, ուղևորվելով, ես ահռելի ջանքեր եմ գործադրում՝ աջակցելու Արցախից տեղահանվածների և ՀՀ Շիրակի մարզի գյուղական համայնքների բնակիչների առողջության բարելավման ծրագրին»,- նշել է Էլմասյանը։

Աղբյուրը նշում է, որ արդեն հավաքագրվել է 107,972 դոլար, իսկ նպատակադրված գումարին հասնելու համար անհրաժեշտ է ևս 42,000 դոլար։

FIDEC-ը նաև աշխատում է զարգացող երկրներում վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ուղղությամբ: Պաբլո Էլմասյանը վարակաբան է և FIDEC-ի բժշկական տնօրենը, որն ամեն տարի ընտրում է Հայաստանի Շիրակի մարզի երկու գյուղ և առաջարկում բժշկական հետազոտությունների լայն շրջանակ։

Դիտումների քանակը: 3938
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին