Փարիզում ընթացող վարկանիշային մրցաշարի 1/4 եզրափակիչում հայ բռնցքամարտիկ Արման Դարչինյանն առավելության հասավ վրացի Գեորգի Կխարաբաձեի նկատմամբ`նվաճելով Տոկիոյի օլիմպիական խաղերի ուղեգիր: Այդ մասին հաղորդում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Առաջին ռաունդում 5 մրցավարներից 4-ը նախապատվությունը տվեցին վրացի մարզիկին, սակայն 2-րդ ռաունդում Դարչինյանը հավաքվեց ու կարողացավ հաղթանակի նժարը թեքել իր կողմը: Վանաձորցի բռնցքամարտիկը նախ տիրեց կենտրոնին, ապա սկսեց ավելի շատ ու դիպուկ հարվածներ հասցնել: Արդյունքում 2-րդ ռաունդում բոլոր 5 մրցավարները միաձայն՝ 10:9 հաշվով հաղթանակը շնորհեցին մեր բռնցքամարտիկին: Դարչինյանը շատ գրագետ աշխատեց նաև 3-րդ ռաունդում և ի վերջո հաղթեց 3:2 հաշվով ու նվաճեց բաղձալի ուղեգիրը:
Թողնել պատասխան