Արմավիրի թունավորման հետ կապված ձերբակալվել է 3 անձ

dzerbakalum

Արմավիր քաղաքի բնակիչների թունավորման դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով 3 անձի  մեղադրանք է առաջադրվել: Կոմիտեի կողմից կատարված նախաքննությամբ պարզվել է, որ Արմավիր քաղաքի որոշ բնակիչներ անհայտ ծագման և սպառողների կյանքի և առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ալկոհոլային խմիչքը ձեռք են բերել  Աշոտ Լենդրուշի Հովսեփյանից, ով ևս հանդիսանում է նույն քաղաքի բնակիչ:

Համակցելով ձեռք բերված ապացույցները և հիմնվելով ՀՀ քրեական օրենսգրքի 207-րդ հոդվածի 2-րդ մասին (այն է՝ կեղծ գինի կամ կեղծ օղի կամ ալկոհոլային կեղծ այլ խմիչք իրացման նպատակով պատրաստելը կամ իրացնելը) Աշոտ Լենդրուշի Հովսեփյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել:

Եվս երկու անձի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել կեղծ գինի կամ կեղծ օղի կամ ալկոհոլային կեղծ այլ խմիչք իրացման նպատակով պատրաստելուն կամ իրացնելուն օժանդակելու համար, որը արգելվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-207-րդ հոդվածի 2-րդ մասով: Այս երկու քաղաքացիների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ նախաքննությունը դեռ շարունակվում է:

Դիտումների քանակը: 4713
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին