Այսօր՝ մարտի 29-ին, Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է «Էվոլյուցիա և արհեստական բանականություն» միջազգային գիտաժողովին։
Գիտաժողովին մասնակցում էին արբեր երկրներից Հայաստան ժամանած գիտնականներ։ Քննարկվում էին էվոլյուցիայի, գիտական ու տեխնոլոգիական հայտնագործությունների համաշխարհային միտումներնի և մարտահրավերների թեմաները։
Արմեն Սարգսյանն իր ելույթի ընթացքում նշել է, որ պետք է հասկանալ, թե որտեղ կլինի մարդկությունը տասնյակ տարիներ անց և Հայաստանը պետք է որոշի, թե որն է լինելու մեր դերը աշխարհում։
“Մենք ցանկանում ենք լինել առաջամարտիկ, վստահեցնել, որ 10-20 տարի անց Հայաստանը լինելու է աշխարհի ամենաառաջատար երկրներից մեկը: Սա հավակնություն է, երազանք, սակայն երազանքը սկսվում է փոքր քայլերից”,- ասաց Արմեն Սարգսյանը:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն սարգսյանի ելույթը գիտաժողովի բացմանը․
Թողնել պատասխան