Artsakh Young Minds-ը և Yerevan Young Minds-ը հանդիպել են նոր ծրագրեր քննարկելու

83889423_2570662229653747_815723239945797632_o
Փետրվարի 8-ին տեղի է ունեցել Artsakh Young Minds-ի և Yerevan Young Minds-ի համատեղ քննարկում, որի ժամանակ Artsakh Young Minds-ի նախագահ, ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողուհի Աննա Գրիգորյանը ներկայացրել է կառույցի գործունեությունը,

որը միտված է հանրայնացնելու և մեծացնելու ուշադրությունը դեպի ֆիզիկան և գիտությունը։ Քննարկմանը մասնակցողները մտքեր են փոխանակել երկու կառույցների միջև համագործակցության ընդլայնման և համատեղ ծրագրերի իրականացման վերաբերյալ:
Anna Grigoryan

Artsakh Young Minds նախագիծը հանդիսանում է EPS Young Minds` Ֆիզիկայի եվրոպական ասոցիացիայի երիտասարդ գաղափարներ, նախագծի մասնաճյուղը Արցախում: Այն միտված է հանրայնացնելու և մեծացնելու ուշադրությունը դեպի ֆիզիկան և գիտությունը: AYM սկսել է իր գործունեությունը ծավալել դեռ 2018 թվականից Yerevan Young Minds-ի աջակցությամբ, Արցախի ամբողջ տարածքում:

AYM YYM

Միջազգային ցանցեր, երիտասարդ հետազոտողների ներգրավվածություն գիտական համայնքի հետ, գիտության խթանում տեղական համայնքներում, այս և նմանատիպ խնդիրներ պետք է լինեն Եվրոպայի յուրաքանչյուր երիտասարդ հետազոտողի նպատակներ: Իհարկե, այս բարձր վարձատրվող գործողությունները ժամանակատար են, ուստի երիտասարդ մտքերի մեծամասնության ուշադրությունը կենտրոնանում է հետազոտական առաջադրանքի կատարման վրա, լինի դա լաբորատորիայում կամ համակարգչի առջև:
AYM YYM
Ուստի անհրաժեշտ է ուժեղ ինստիտուցիոնալ աջակցություն: Եվ սա այն տեսակ աջակցությունն է, որն այժմ հասանելի է EPS Young Minds ծրագրի շրջանակներում, ավելին իմանալու համար անցենել հետևյալ հղումով http://www.epsyoungminds.org/about-us/:
2019 թվականին կազմակերպել է մեզ շատ ծանոթ բրեյն-ռինգ խաղ-մրցույթը, որին մասնակցում էր թիմեր Արցախի բոլոր 7 շրջաններից և Ստեփանակերտից, և որպես մրցանակ, 1,2,3-րդ տեղ գրաված թիմերի համար «ճանապարհորդություն» Բյուրականի աստղադիտարան:
  AYM YYM
Դիտումների քանակը: 4811
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին

Amelie Arstamian