Օլիմպիական չեմպիոն, Եվրոպայի քառակի չեմպիոն և աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը նշանակվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան:
Նոյեմբերի 18-ին Արթուր Ալեքսանյանը պաշտոնապես ստանձնեց Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպանի պաշտոնը:
«Պատիվ ունեմ դառնալ ՅՈՒՆԻՍԵՖ-ի դեսպան: Կարծում էի, որ Հայաստանում երեխաները պաշտպանված են: Բայց վերջերս ես տեսա վիճակագրություն, համաձայն որի 5 տարեկանից ցածր երեխաների 14 տոկոսը գեր քաշ ունի, իսկ 9 տոկոսը` անբավարար: Սա շատ լուրջ խնդիր է: Առաջին հերթին, երեխաները պետք է ճիշտ սնվեն: Ես ՅՈՒՆԻՍԵՖ- ի հետ միասին կօգնեմ երեխաներին », — ասաց Արթուր Ալեքսանյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի ավագ, «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ևս ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան է Հայաստանում:
Թողնել պատասխան