Սեպտեմբերի 9-ին Դիլիջանում կայացել է «Մշակութային վերածնունդ» արվեստների և արհեստների 6-րդ փառատոնը։
Փառատոնին մասնակցում էին Հայաստանի, Ճապոնիայի, Հնդկաստանի և Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչներ և նրանց հետ միասին ԱՀ ՄԵՀԶ նախարարության նախաձեռնությամբ ու աջակցությամբ մասնակցել է նաև Արցախը:
Ինչպես նշում է Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը՝ Արցախի պատվիրակությունը ներկայացել է 3 տաղավարով, որտեղ ցուցադրվել են կերպարվեստի նմուշներ, դեկորատիվ-կիրառական արվեստի, բրուտագործության ստեղծագործություններ, երկրի զբոսաշրջային ներուժը բնութագրող աշխատանքներ և արցախյան ուտեստներ:
«Մշակութային վերածնունդ» արվեստների և արհեստների hամահայկական փառատոնը կազմակերպվել է «ՄԵԴԻԱ ՕՆԻՔՍ» ընկերության, Մշակույթի և տուրիզմի պրոպագանդման հիմնադրամի կողմից` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի և Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի աջակցությամբ:
Թողնել պատասխան