«Եղնիկներ» զորամասի հրամանատար, Արցախի հերոս Կարեն Ջալավյանը՝ Քյոխը, ևս կհարցաքննվի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Այդ մասին հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։
«ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրեական գործով պետք է Հակակոռուպցիոն դատարան հրավիրվի նաև «Եղնիկներ» զորամասի հրամանատար, Արցախի հերոս Կարեն Ջալավյանը՝ Քյոխը»,– գրում է թերթը` հավելելով, որ գործը քննվում է դռնփակ դատական նիստի շրջանակներում։
Հիշեցնենք` 2022թ–ի սեպտեմբերի 1-ին դատախազությունը հայտարարեց, որ Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի նախագահի խորհրդական Միքայել Արզումանյանին մեղադրանք է ներկայացվել 2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող «Արեգա» բարձունքը և հարակից մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին «նահանջ» հրաման տալու համար, ով մինչ օրս գտնվում է կալանքի տակ:
Թողնել պատասխան