Ավարտվել է ԱՀ ԱԺ արտահերթ նստաշրջանը։ Քիչ հետո կլինեն հայտարարություններ

Թովմասյան

Արցախում քիչ առաջ ավարտվել է ԱՀ ԱԺ արտահերթ նստաշրջանը։ Օրակարգային հարցն Ադրբեջանի կողմից չհայտարարված պատերազմի սանձազերծումն էր Արցախի Հանրապետության դեմ։ Նիստում Արցախի նախագահը, ներկայացնելով իրավիճակը, տվել է հանձնարարականներ։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը՝ տեղեկացնելով, որ հայտարարություններ կլինեն ԱՀ նախագահի, ԱԺ խմբակցությունների և արտգործնախարարության կողմից։

«Սիրելի՛ հայրենակիցներ
Պատերազմը վերահսկվում է երկրի Գերագույն Գլխավոր հրամանատարի կողմից։  Արցախի Ազգային ժողովում այժմ քաղաքական հայացքների տարբերություն չկա. մենք միահամուռ ենք Հայրենիքի անվտանգության հետ կապված հարցերի շուրջ։  Այս սրբազան պատերազմում մենք հաղթելու ենք։

Հայկական զինուժն ի վիճակի է կարճ ժամանակամիջոցում կասեցնելու թշնամու գրոհը՝ այն տեղափոխելով հակառակորդի տարածք։ Ապացույցը՝ 1992-1994թթ. պատերազմը և տավուշյան լոկալ պատերազմը։
Աստված օրհնի մեր Հայրենիքը։
Աստված պահապան մեր Զինվորին», — գրել է նա։

Դիտումների քանակը: 4331
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին