«Այս բաժնի բոլոր աշխատակիցներին ազատ արձակել աշխատանքից, անմիջապես, ոչ մեկը չի աշխատի այստեղ» — Նիկոլ Փաշինյան․ Տեսանյութ

MHM0128820-1

Այսօր՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պետական եկամուտների կոմիտեի ղեկավար Դավիթ Անանյանի ուղեկցությամբ, այցելել է Երևանի հարավային մասում գտնվող «Արարատ» ավտոմաքսատունը:

Վարչապետը անցնելով ավտոմաքսատան տարածքով, արտահայտեց իր վրդովմունքը՝ նշելով բետոնե պատին կախված էլեկտրական հոսանքի լարերը:

 Բնապահպանական վճարումների բաժնում վարչապետը անգամ կորցրեց իր համբերությունը: Այստեղ հատակին նետված էր հայկական դրոշը:

«Այս բաժնի բոլոր աշխատակիցներին ազատ արձակել աշխատանքից, անմիջապես, ոչ մեկը չի աշխատի այստեղ», — զայրացավ Փաշինյանը:

Այս դեպքի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել։

“Հայաստանի պետական կառավարման համակարգում չի կարող աշխատել գեթ մեկ մարդ, ով Հայաստանի պետական դրոշը գցել է ոտքերի տակ:

Եթե պետք լինի տասնյակ հազարավորների ազատել աշխատանքից՝ կազատեմ: Բայց նման վերաբերմունք պետական դրոշի նկատմամբ չեմ հանդուրժի: Եւ վերջ”,- գրել է վարչապետը և ավելացրել, որ ՊԵԿ կառույցներում շրջայցի արդյունքում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հանձնարարել է միջոցներ ձեռնարկել ավտոմաքսատունը Երևանից Գյումրի տեղափոխելու վերաբերյալ:

Դիտումների քանակը: 5183
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին