Այսօրվանից ռուսերենն Արցախի պաշտոնական լեզուն է

Լեզվի մասին

ԱՀ Ազգային ժողովն այսօր 27 կողմ, 0 դեմ և 2 ձեռնպահ քվեարկությամբ ընդունեց  «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, համաձայն որի Արցախում, հայերենից բացի, պաշտոնական լեզու կհամարվի նաև ռուսերենը։

«Քաղաքացիական միացյալ դաշինքի» պատգամավոր, օրենքի նախագծի համահեղինակ Արամ Հարությունյանը քվեարկությունից առաջ հիշեցրեց, որ պաշտոնական ոլորտում հայերեն և ռուսերեն լեզուները հավասարեցվել են այդ օրենքով, բայց պետական լեզուն ինչպես եղել է, այդպես էլ մնում է հայերենը։

Պատասխանելով հնչող քննադատություններին` նա նշեց, որ իր կարծիքով` օրենքի նախագիծը պատշաճ ձևով հանրային քննարկումներ է անցել, ինչին «Արդարություն» խմբակցության անդամ, պատգամավոր, օրենքի նախագծի համահեղինակ Մետաքսյա Հակոբյանն հակաճառեց` նշելով, որ քննարկումբերը լիարժեք չեն ընդացել։

Հիշեցնենք, որ փետրվարի 17–ին հայտնի դարձավ, որ Արցախի խորհրդարանը պատրաստվում է փոփոխություններ կատարել «Լեզվի մասին» օրենքում, ինչից հետո Արցախի պաշտոնական լեզուները կդառնան գրական հայերենը և ռուսերենը։

Հանրային քննարկումների ժամանակ հնչեցվել են տարբեր առաջարկներ, որոնցից առանձնանում էր առաջարկը` ըստ որի ռուսերենն իբրև պաշտոնական լեզու պիտի թույլատրվեր օգտագործել միայն ազգամիջյան շփումների ժամանակ։

Դիտումների քանակը: 4291
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին