«Ազնավուր» հիմնադրամը միանում է Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարին

Charles-Aznavour-les-mots-de-son-fils-Nicolas-apres-la-disparition-de-son-pere

«Ազնավուր» հիմնադրամը միանում է Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարին։

«Երբ Հայաստանը անցնում էր դժվարին ժամանակաշրջան, Շառլ Ազնավուրը կանգնած էր իր երկրի և ժողովրդի կողքին`զարգացնելով մարդասիրական գործունեությունը Հայաստանում: Հավատարիմ մնալով Շառլ Ազնավուրի արժեքներին ՝ «Ազնավուր» հիմնադրամն այսօր միանում է համաճարակի դեմ պայքարին»,- ասել է Շառլ Ազնավուրի որդին` Նիկոլյան:

Հիմնադրամը կտրամադրի 5000 հատուկ պաշտպանիչ հագուստի հավաքածու` բժիշկների և բուժաշխատողների համար, ինչպես նաև ավելի քան 7000 լիտր հատուկ ախտահանող հեղուկով: Ինչը պետք է բավարարի 2 ամիսով:

«Ազնավուր» հիմնադրամն իր երախտագիտությունն է հայտնում յուրաքանչյուր բժշկի, բուժաշխատողի և կամավորների, ովքեր իրենց կյանքը վտանգի են ենթարկում՝ փրկելու ուրիշներին և օգնելով հաղթահարել այս համաճարակը:

Դիտումների քանակը: 4816
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին