Կապի ոլորտից դժգոհությունները արցախցիների համար նորույթ չէ: Այդ խնդիրը բարձրացվել է բազմիցս` տարբեր մարդկանց կողմից, սակայն միևնույնն է խնդրի լուծումը չի կարելի համարել բավարարված, որն էլ հիմք հանդիսացավ, որ հարցի լուծման համար ձևավորվի համապատասխան մասնագետներից բաղկացած խումբ, որին էլ միացավ նաև arcakh24.info-ի խմբագրությունը:
Խումբը, իբրև գերնպատակ, հայտարարագրում է աջակցել այնպիսի դրության ստեղծմանը, որպեսզի Արցախում ի վերջո ունենանք Աշխարհի Լավագույն Օպերատոր (ԱԼՕ):
Խումբն արդեն կատարել է իր առաջին քայլը և նամակով դիմել է ԱՀ նախագահ Բակո Սահակյանին: Խմբի անդամների որոշմամբ, որպեսզի դիմումը ստանա բաց նամակի կարգավիճակ, որոշվեց տեղադրել տվյալ դիմումի մեկ օրինակն էլ arcakh24.info լրատվական կայքում:
Խումբը ստեղծել է իր առանձին էջը Facebook սոցիալական ցանցում և համախոհներին առաջարկում է միանալ իրենց: ԱԼՕ-ն կարելի է հեշտությամբ գտնել Facebook սոցիալական ցանցի որոնման տողում մուտքագրելով @aloArtsakh
Մեկ րոպեի սակագինը Արցախում շատ ավելի բարձր է, քան Հայաստանի այլ մարզերում… Բա սա զինվորի փայը ուտել չի, պարոն Յիրիկյան և պարոն Սահակյան ???