Բակո Սահակյանին հիշեցրեցին Բերձորյան ջարդի մասին

news_1565034026_mhm0131217.thumb

Օգոստոսի 5-ին ՝ 7-րդ Համահայկական խաղերի բացման նախօրեին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանդիպեց արցախցիների հետ:

Հանդիպման սկզբում Արցախի նախագահ Բակո Սահակյանը խոսեց առաջիկա իրադարձության `Համահայկական խաղերի մասին, սակայն նախագահի ելույթի ընթացքում ժողովրդի միջից սուլոցներ էին լսվում, ինչպես նաև ՀՀ նախագահի հրաժարականի մասին կոչեր:

«Ամոթ», «Հեռացեք», «Դավաճան» վանկարկում էր ամբոխը՝ դրանով իսկ խանգարելով նախագահի ելույթը, և երբ Բակո Սահակյանը խոսեց այն մասին, որ «սուրբ երկրում մարդը բարձրագույն արժեք է», «Բերձոր» բղավեցին ամբոխից ՝ այդպիսով հիշեցնելով նախագահին, ինչպես  2015 թ-ին Բերձորում, տեղի ոստիկանության խմբերն ու դիմակավորված զինված անձինք կանգնեցրեցին Ղարաբաղյան պատերազմի հերոս Ժիրայր Սեֆիլյանի գլխավորած ավտոշարասյունը և ծեծի ենթարկեցին մասնակիցներին:

Բակո Սահակյանի ելույթից հետո ելույթ ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որին ժողովուրդը ուրախությամբ ողջունեց:

Դիտումների քանակը: 4818
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին