Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 26-ի ններկա է գտնվել Ստեփանակերտում «Վերադարձ» փաստավավերագրական ֆիլմի ցուցադրմանը:
Նախագահը երախտագիտություն է հայտնել հայտնի ռուսաստանցի լրագրող Սվետլանա Կուլչիցկայային եւ նրա թիմին Արցախի պատմության ու ազգային — ազատագրական պայքարի մասին նման արժեքավոր գործի ստեղծման համար:
Հիշեցնենք, որ դա Սվետլանա Կուլչիցկայայի առաջին ֆիլմը չէ ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմին նվիված։ 90-ական թվականներին գտնվելով Ղարաբաղի թեժ կետերում Սվետլանա Կուլչիցկայան նկարահանել է 3 վավերագրական ֆիլմ։ Իսկ “Վերադարձը” այդ 3 ֆիլմերի և այդ ֆիլմերի հերոսների ներկա կյանքի դրվագների համատեղումն է։
Թողնել պատասխան