Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Բաքվում հանդիպել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերին։ Այդ մասին հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Հանդիպումը կայացել է ADEX-2022 միջազգային պաշտպանական ցուցահանդեսի շրջանակներում։ Ադրբեջանի ռազմական գերատեսչության փոխանցմամբ՝ Գյուլերն ու Հասանովը քննարկել են տարածաշրջանային անվտանգության, պաշտպանական և ռազմատեխնիկական ոլորտում գործակցության հարցեր:
Կարևորվել է նաև համատեղ զորավարժություններում տեխնոլոգիական նորարարությունների կիրառումը։
Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Մադաթ Գուլիևը հայտարարել էր Բաքվի և Անկարայի միջև ռազմատեխնիկական ոլորտում հաջող համագործակցության մասին` նշելով, որ երկրները համատեղ մշակում են սպառազինության համակարգեր, որոնք նախատեսված են առաջիկա 20 տարիների համար։
Թողնել պատասխան