Ադրբեջանի ԶՈւ կրակոցից զոհվեց ևս մեկ 20-ամյա հայ զինծառայող

ՀՀ արևելյան սահմանի մարտական դիրքերից մեկում Ադրբեջանի ԶՈւ կրակոցից մահացած 20-ամյա զինծառայողի սպանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այդ մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը` հավելելով, որ 2022թ. սեպտեմբերի 5-ին՝ ժամը 22:15-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողը կրակոց է արձակել ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքի ուղղությամբ, ինչի արդյունքում նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Արման Գագիկի Սարգսյանը գլխի շրջանում ստացել է մահացու հրազենային վնասվածք:

Նշվում է, որ քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին (Սպանությունը, որը կատարվել է անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի` կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ) և 15-րդ կետերով (Սպանությունը, որը կատարվել է ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով)։

Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ից հայտնել էին, որ սեպտեմբերի 5-ի երեկոյան հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող Արման Գագիկի Սարգսյանը։

Դիտումների քանակը: 3793
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին