Բաքուն գործարկել է Շուշի և Ակնա ուղղություններով երթուղիներ

Բաքու-Ակնա (Աղդամ) և Բաքու-Շուշի ուղղություններով Ադրբեջանի կառավարությունն այսօր գործարկել է երթուղիներ։ Այդ մասին տեղեկացնում է պաշտոնական Բաքուն։

Հայտնի է, որ ժամանած քաղաքացիները Շուշիում կտեղաշարժվեն կոնկրետ երթուղով՝ անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ։

«Այսօր ժամանածների թվում կան բնիկ շուշեցիներ։ Սա մեծ վերադարձի խորհրդանիշ է», — հայտարարել է Շուշիում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Այդըն Քերիմովը։

Ավելի վաղ Ադրբեջանի ցամաքային տրանսպորտի պետական գործակալությունը հայտնել էր, որ նախնական փուլում ուղևորափոխադրումները կիրականացվեն շաբաթական երկու անգամ, հետագայում՝ ավելի շատ։ Չվացուցակն այնպես է կազմվելու, որ յուրաքանչյուր քաղաքացի տարին մեկ անգամ կարողանա մեկնել Շուշի և Ակնա (Աղդամ):

Հայտնի է նաև, որ մինչև փետրվարի 15 ներառյալ վաճառվել է 400 տոմս, որը կարող էր ձեռք բերել միայն 18 տարին լրացած անձը։

Դիտումների քանակը: 3937
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին