Սեպտեմբերի 12-ից լույս 13-ի գիշերը հայ — ադրբեջանական սահմանին սկիզբ առած բախումներում 50 զինծառայողների զոհվելու մասին փաստը հաստատվել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից։
«Զոհվել է ԶՈւ-ի 50 զինծառայող, այդ թվում` ադրբեջանական բանակի 42 զինծառայող և պետական սահմանապահ ծառայության 8 զինծառայող»,- նշում է Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը:
Ավելի վաղ հայկական կողմը հաղորդել էր առնվազն 49 զոհի և 3 վիրավորի մասին:
Թողնել պատասխան