Բաքուն կոչ է անում ՀՀ-ին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը կոչ է արել Հայաստանին հրաժարվել իր ապակառուցողական դիրքորոշումից և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։

«Հայաստանը պետք է հրաժարվի իր ապակառուցողական դիրքերից և վերադառնա բանակցային սեղան: Չնայած Հայաստանի հրաժարմանը մասնակցել դեկտեմբերին խաղաղ պայմանագրի բանակցություններին և Երևանի կողմից ստեղծած խոչընդոտներին, Ադրբեջանը հավատարիմ է մնում բանակցային գործընթացին»,- Մեծ Բրիտանիայի փոխարտգործնախարար Լեո Դոչերտիի հետ հանդիպման ժամանակ ասել է Բայրամովը:

Կողմերը քննարկել են ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացը, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ներկա վիճակը և Լաչինի միջանցքի [Բերձորի միջանցք] շուրջ ստեղծված իրավիճակը։

Ադրբեջանական կողմը բարձր է գնահատել Մեծ Բրիտանիայի ներդրումը Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի ականազերծման գործում, ինչպես նաև այդ տարածքների վերականգնմանը մասնակցելու երկրի մտադրությունը։

Դիտումների քանակը: 3812
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին