Բաքվի ու Թեհրանի միջև լարվածությունը վերացել է. Բայրամով

Ադրբեջանի և Իրանի միջև լարվածությունը ամբողջությամբ վերացված է: Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում կատարելով ամփոփիչ ասուլիսի ժամանակ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին:

«Գաղտնիք չէ, որ որոշ ժամանակ առաջ լարվածություն կար, որոշակի թյուրիմացություններ երկու երկրների [Ադրբեջան — Իրան] միջև, սակայն դրանք վերացել են», — ասել է Բայրամովը` հիշեցնելով, որ Աշխաբադում նոյեմբերի վերջին կայացել Էր Իրանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ: Բաքվում կայացած հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել են քաղաքական խորհրդակցություններ անցկացնել առնվազն կես տարին մեկ։

Բայրամովի խոսքով՝ առաջիկայում կկայանա ադրբեջանա-իրանական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստը։

«Այդ նիստի շրջանակներում տեղի կունենա Ադրբեջանի և Իրանի միջև տնտեսական ոլորտում նոր նախագծերի իրականացման ճանապարհային քարտեզի համաձայնեցումը և ընդունումը», — հավելել է Բայրամովը:

Դիտումների քանակը: 4249
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին