Բաքվում կայացել է Վիգեն Էուլջեկյանի դատավարությունը

Վիգեն

Բաքվում ընթանում է հայ ռազմագերի Վիգեն Էուլջեկջյանի դատավարությունը։ Նրա գործը քննվում է Բաքվի ռազմական դատարանի կողմից։

Նրան մեղսագրվում է «ահաբեկչական գործունեության» հետ կապված քրեական հոդված։ Դատական նիստի ընթացքում դատախազը կներկայացնի մեղադրական եզրակացությունը։ Հայ ռազմագերին ցուցմունք կտա։

Լիբանանի քաղաքացի Վիգեն Էուլջեքյանը (ծնվ. 1979 թ.) մեղադրվում է որպես վարձկան ռազմական գործողություններին մասնակցելու մեջ: Դրա համար հիմք է հանդիսացել գերեվարվածի քաղաքացիությունը և նրա հեռախոսում զինվորական հագուստով լուսանկարը:

Հիշեցնենք, որ Լիբանանի քաղաքացիներ Մարալ Նաջարյանն ու Վիգեն Էուլջեքյանը, որ Լիբանանից եկել էին բնակվելու Արցախում, նոյեմբերի 10-ին գերեվարվել են Բերձորի ճանապարհին: Մարտի 8-ին Մարալ Նաջարյանն ազատ է արձակվել ու իր կամքով մեկնել է Բեյրութ։

Հիշեցնենք նաև, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր նախընտրական ելույթներում արդեն մի քանի անգամ կրկնել է, որ գերիներն իրենց կներեն, եթե 1-2 ամիս ուշացումով ազատ արձակվեն։

Դիտումների քանակը: 4321
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին