Չնայած նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությանը, Հայաստանն այդպես էլ Ադրբեջանին ականապատ դաշտերի տեղակայման քարտեզ չի տրամադրել, ասել Է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Սլովակիայի ԱԳ նախարար Իվան Կորչոկի հետ բանակցություններից հետո տված ճեպազրույցի ժամանակ:
Աչք փակելով Ադրբեջանի կողմից բազմաթիվ խախտումներին Բայրամովը մտահոգություն է հայտնել, որ միջազգային հանրությունն ու միջազգային կազմակերպությունները լուռ են ու չեն ահազանգում հայկական կողմի պայմանագրի խախտմանը։ Վերջինս կարծիք է հայտնել, որ անհրաժեշտ է Հայաստանի վրա ճնշում գործադրել, որպեսզի նա կառուցողական դիրքորոշում որդեգրի։
Ջեյհուն Բայրամովը նշել է այն փաստը, որ մարտական գործողությունների ավարտից հետո Ղարաբաղում պայթել է 96 մարդ, որոնցից 18-ը զոհվել են, 78-ը ՝ վիրավորվել: 《Վերջին միջադեպը գրանցվել է երեկ. ականի վրա Աղդամի շրջանում վեց մարդ է պայթել》, — ասել է ադրբեջանցի նախարարը:
Թողնել պատասխան