Հայաստանը գազը կստանա Ադրբեջանի տարածքով

Ռուսական գազի մատակարարումը Հայաստան ժամանակավորապես կիրականացվի Ադրբեջանի տարածքով «Հյուսիսային Կովկաս — Անդրկովկաս» գազատարի Վրաստանով անցնող հատվածի վերանորոգման պատճառով։ Այս մասին հայտնել է «Գազպրոմ էքսպորտը» ընկերության մամուլի ծառայությունը։

«Հյուսիսային Կովկաս — Անդրկովկաս» գազատարի պլանային կանխարգելիչ և վերանորոգման աշխատանքների ընթացքում ռուսական գազը սպառողներին կմատակարարվի Ադրբեջանի տարածքով: «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ն և Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը մարտի 16-ին կարճաժամկետ պայմանագիր են կնքել Ադրբեջանի տարածքով ռուսական գազի փոխադրման համար», — նշված էր հաղորդագրությունում:

Համաձայն պայմանագրի «Հյուսիսային Կովկաս — Անդրկովկաս» գազատարի ռուսական հատվածում պլանային կանխարգելիչ աշխատանքների ընթացքում գազը մատակարարվելու է սպառողներին Ադրբեջանի տարածքով մինչև Վրաստանի հետ սահմանը: Գազատարի վրա աշխատանքները կարող են տևել շուրջ երեք շաբաթ, որի ավարտից հետո գազը կտեղափոխվի նախկին երթուղով Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի սահմանով։

Հիշեցնենք, որ «Գազպրոմ էքսպորտը» հայաստանի միակ գազի մատակարարն է։ Ներկայումս քննարկումներ են ընդանում մատակարարվող գազի գների մասին։ Այսօրվա դրությամբ հազար խորանարդ մետր գազը գնահատվում է $ 165։

Դիտումների քանակը: 4151
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին