Բերձորի միջանցքի փակումը բացասական կանդրադառնա բանակցային գործընթացին. ՀՀ ԱԳՆ

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի [Բերձորի միջանցք] ապօրինի շրջափակման հետ կապված իրավիճակը Արցախում բարդացնում է բանակցային գործընթացը: Այդ մասին Մոսկվայում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը` ՌԴ–ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ եռակողմ հանդիպմանը։

«ԼՂ-ում լուրջ հումանիտար ճգնաժամ է, և այն շատ մոտ է իսկական հումանիտար աղետի։ Իրավիճակը ժամ առ ժամ վատանում է։ ԼՂ չեն հասնում ոչ սննդամթերք, ոչ դեղորայք, դադարեցված է գազի ու էլեկտրաէներգիայի մատակարարումը»,- նշել է արտգործնախարարը։

Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ եթե Ադրբեջանը չապաշրջափակի Արցախը, ապա հումանիտար աղետն իր բացասական հետևանքները կունենա նաև բանակցային գործընթացի վրա:

Դիտումների քանակը: 3841
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին