ԿԽՄՆ կոչ է անում ճանապարհ տալ իր մարդասիրական շարասյուներին

ԿԽՄԿ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) Ադրբեջանի և Հայաստանի քաղաքական գործիչներին կոչ է անում ճանապարհ տալ իր մարդասիրական շարասյուներին, որպեսզի օգնություն ցուցաբերեն քաղաքացիական բնակչությանը։ Այդ մասին ասվում է կազմակերպության մամուլի հաղորդագրության մեջ։

«Չնայած համառ ջանքերին` ԿԽՄԿ–ն այս պահին չի կարող Լաչինի միջանցքով [Բերձորի միջանցք] կամ մեկ այլ երթուղով, այդ թվում` Աղդամով [Ակնա], մարդասիրական օգնություն հասցնել քաղաքացիական բնակչությանը։ Կազմակերպությունը որոշում կայացնող համապատասխան անձանց կոչ է անում թույլ տալ ԿԽՄԿ–ին վերականգնել իր հիմնական մարդասիրական գործողություններն այդ շրջանում», – նշված է հայտարարության մեջ։

Կազմակերպությունը հավելում է, որ վերջին անգամ Կարմիր խաչին թույլատրվել է բժշկական նշանակության առարկաներ և առաջին անհրաժեշտության սնունդ անցկացնել մի քանի շաբաթ առաջ։

«Մարդասիրական օգնությամբ մեր ավտոշարասյուները փրկօղակ են այդ տարածաշրջանի բնակչության համար։ Քանի որ այդ շարասյուներն արգելափակված են, մենք մտահոգված ենք մարդասիրական իրավիճակի հետագա վատթարացմամբ։ Մենք ամենից շատ անհանգստանում ենք նրանց համար, ովքեր չեն կարող օգնել իրենց։ Հատկապես ռիսկի են ենթարկված հիվանդներն ու խրոնիկ հիվանդություններով մարդիկ, ինչպես նաև ծերերը, անօգնական մարդիկ և երեխաները։ Որպեսզի կարողանանք գործել այստեղ, մեզ անհրաժեշտ է, որպեսզի կողմերը մարդասիրական կոնսենսուսի հասնեն։ Այս աշխատանքը կյանքեր փրկելուն է ուղղված, և պետք է թույլատրվի, որ այն շարունակվի»,– մեջբերվում է ԿԽՄԿ Եվրասիայի գծով տարածաշրջանային տնօրեն Արիանա Բաուերի խոսքը։

ԿԽՄԿ-ն շեշտում է, որ իր աշխատանքը խիստ մարդասիրական է և փաստում է, որ վերջին մի քանի օրվա ընթացքում Լաչինի միջանցքով [Բերձորի միջանցք] կարողացել են տարհանել ընդամենը 24 հիվանդների:

Աղբյուրը նաև հայտնում է, որ կազմակերպությունը 2022 թվականի դեկտեմբերից տարհանել է ավելի քան 600 մարդու, ովքեր շտապ բժշկական օգնության կարիք ունեն:

Դիտումների քանակը: 3814
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին