Բերձորի միջանցքի վերաբերյալ որոշումը պարտադիր է կատարման համար. Գուտերեշ

Գուտերեշ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ի գիտություն է ընդունել ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի (ԱՄԴ)` Լաչինի միջանցքի [Բերձորի միջանցք] իրավիճակի վերաբերյալ որոշումը: Գլխավոր քարտուղարի գրասենյակի պաշտոնական կայքէջում հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ Հաագայի դատարանի որոշումները պարտադիր են կատարման համար։

Խոսքը վերաբերում է անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով [Բերձորի միջանցք] ապահովելու միջոցառումներին։

Անտոնիո Գուտերեշը հույս է հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը կշարունակեն աշխատել երկկողմ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ և կողմերին կառուցողական երկխոսության կոչ է արել։

Բերձորի միջանցքի վերաբերյալ որոշումը պարտադիր է կատարման համար. Գուտերեշ

Դիտումների քանակը: 3897
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին