Բերձորում մեր հայրենակիցների ապրելու հնարավորությունը շատ քիչ է

Բերձորում արցախցիների ապրելու հնարավորությունը շատ քիչ է։ Այդ մասին ԱՀ ԱԺ 7-րդ գումարման 5-րդ նստաշրջանի ամփոփիչ նիստի հարցուպատասխանի ժամանակ հնչեցրել է Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով ՀՀ–ն Արցախին կապող նոր երթուղուն։

«Անկախ ամեն ինչից՝ մենք Բերձորը պետք է շրջանցենք և Բերձորում հետագայում մեր հայրենակիցների ապրելու հնարավորությունը շատ քիչ եմ համարում», — ասաց Արայիկ Հարությունյանը։

Վերջինս համարում է, որ նոր երթուղին շատ ավելի անվտանգ է, քան ներկայիս շահագործվողը։ Բացի այդ Արայիկ Հարությունյանը նշեց, որ Աղավնոյի հետ կապված բանակցությունները շարունակում են ու նա հրաժարվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ այդ հարցը քննարկել։ Փաստացի Արայիկ Հարությունյանը նշեց, որ Բերձորի և Սուս բնակավայրի քաղաքացիները սոցիալական աջակցության ծրագրերով փոխհատուցում են ստացել։

Դիտումների քանակը: 4147
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին