ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ քննարկել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի [Բերձորի միջանցք] ապօրինի արգելափակման հետևանքով Արցախի Հանրապետությունում ստեղծված հումանիտար ճգնաժամի խորացումը, անդրադարձել է այն հաղթահարելու անհրաժեշտ քայլերին։ Այդ մասին հայտնում են ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունից։
«Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանում հաստատված իրադրությանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցություններին, Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ քայլերին, ներառյալ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության անհրաժեշտությանը՝ միջազգային ներգրավմամբ»,– ասված է հաղորդագրության մեջ:
Հեռախոսազրույցի ընթացքում զրուցակիցներն ընդգծել են տարածաշրջանում կայունության ու խաղաղության ապահովման ուղղությամբ հետևողական ջանքերի անհրաժեշտությունը:
Փաշինյանը վերահաստատել է ՀՀ կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին:
Թողնել պատասխան