Բլինքենն ու Փաշինյանը քնարկել են Արցախի խնդիրը

Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի, այդ թվում՝ Վաշինգտոնում օրերս կայանալիք քննարկումների շուրջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունից։

Աղբյուրը նշում է, որ կողմերն անդրադարձել են տարածաշրջանում հաստատված ռազմաքաղաքական և հումանիտար իրադրությանը:

«Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ Լաչինի միջանցքում [Բերձորի միջանցք] ադրբեջանական կողմի քայլերը միտված են Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու և Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ հայաթափելու իր քաղաքականության հետևողական իրագործմանը»,– նշվում է հաղորդագրության մեջ։

Փաշինյանը շեշտել է Ադրբեջանի կողմից տարածաշրջանային անվտանգությունը խարխլող գործողություններին միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը և գործուն քայլերի ձեռնարկումը՝ Արդարադատության միջազգային դատարանի վճռի անվերապահ կատարման ուղղությամբ:

Աղբյուրը հայտնում է նաև, որ կողմերը կարևորել են տարածաշրջանում կայունության ու խաղաղության ապահովման ուղղությամբ հետևողական ջանքերը: Անդրադարձ է կատարվել հումանիտար բնույթի այլ հարցերի:

Հավելենք, որ ապրիլի 29-ից մայիսի 5-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը կլինի Վաշինգտոնում։ Պատվիրակության կազմում է նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։ Օրակարգում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրի շուրջ քննարկումներն են։

Դիտումների քանակը: 3969
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին