Բորիս Մուրազին ահազանգում է սպառնալիքների կապակցությամբ

20220203_210925

Կրկին թիրախավորվել է ընդիմադիր լրատվական գործակալությունը։ Սպառնալիքների տարափ է ստանում politik.am լրատվական գործակալության խմբագիրը։ Այդ մասին Բորիս Մուրազին ահազանգում է իր ֆեյսբուքյան էջից։

Մասնավորապես, Մուրազին տեղադրել է տեսանյութ և տեղեկացրել, որ Մուրազ Շամոյան անունով քաղաքացին և գումար է պահանջել։

«Երեկ իմ հեռախոսահամարին զանգահարում է ռեպորտաժի հերոս ընտանիքի որդին՝ Մուրազ Շամոյանը, որը ինչպես ռեպորտաժում է ասվում այդ ընթացքում, այսինքն 2014 թվականին բանտում է եղել։ Ասում է, որ իմ համարով օգնություն է հավաքվել այս ընտանիքի համար»,–գրել է նա։

Բացի այդ լրագրողը քաղաքացուն տեղեկացրել է, որ լրատվականը որևէ օգնության հետ կապ չի ունեցել, առավելագույնը որ կարող էին անել դա օգնել բարերարներին կապ հաստատել օգնության կարիք ունեցող ընտանիքների հետ։ Սակայն Մուրազ Շամոյան կրկին պնդել է, որ կոնկրետ հաշվեհամարների գումարներ են փոխանցվել, ինչը պիտի տրամադրեն տեսանյութի ընտանիքին։

«Առաջրկեցի դիմել ոստիկանություն, որպեսզի ստուգեն տեսնեն, թե ով է ընտանիքին հասած օգնությունը իրենով արել։ Համաձայնեց։ Այսօր նորից այս կենսաբանական էակը զանգում է և արդեն սպառնում վնասել ինձ, եթե իրենց փողերը չտանեմ չտամ»,– հավելել է Բորիս Մուրազին։

Նա նաև տեղեկացնում է, որ իրեն արդեն զգուշացրել էին, որ «իշխանությունները գուցե գնան սադրանքի ճանապարհով» և իրեն անհայտ մարդկանց հետ կոնֆլիկտի մասնակից դարձնեն։

Բորիս Մուրազին սպառնալիքների կապակցությամբ հաղորդում է տվել ՀՀ ոստիկանությանը հետևյայ տեքստով.

«Հիմա հրապարակային դիմում եմ ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armeniaը, որպեսզի իմ այս հրապարակումը ընդունեն, որպես հաղորդում հանցագործության մասին և պարզեն, թե ով է ինձ 077701553 և 098910301 հեռախոսահամարներից զանգահարող նախկին բանտարկյալը և ինչ գումարների մասին է խոսքը։ Խնդրում եմ նաև պարզել, թե ինչ վատություն է պատրաստվում ինձ անել այս պահին իմ ունեցած տեղեկություններով սպանության համար (նախնական տվյալներով) դատապարտված անձը»։

 

Դիտումների քանակը: 4328
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին