Տոմաշ Լեխ Բուչեկի առողջական վիճակը վատացել է։ Այդ մասին ասվում է Տոմաշ Լեխ Բուչեկի ֆեյսբուքյան էջում։
Հիշեցնենք, որ սույն թվականի օգոստոսի 22-ին, ժամը 21։00-ի սահմաններում Մայնի Ֆրանկֆուրտում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Տոմաշ Բուչեկին։ Վարորդը Թուրքիայի 21-ամյա քաղաքացի էր։ Տոմաշին տեղափոխել են հիվանդանոց։ Բժիշկները նրա վիճակը գնահատում էին կայուն:
Հավելենք նաև, որ լեհ քաղաքական գործիչ, փաստաբան, լրագրող, գրող Տոմաշ Լեխ Բուչեկը մեծ ջանքեր է գործադրել Արցախի հիմնախնդրի լուծման հարցում։
Հեղինակը` հրատարակելով իր «Հայերի դեմ ադրբեջանական ռազմական հանցագործությունները» գրքույկը, առաջին օրինակն ուղարկել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Գրքույկի հետ միասին նա նաև նամակ է գրել Ալիևին՝ կոչ անելով ազատ արձակել հայ ռազմագերիներին, ասելով, որ «նրանց տանը սպասում են իրենց մայրերը, կանայք, երեխաները»։
Թողնել պատասխան