Պետք է անհապաղ բացել Բերձորի միջանցքը. ԱՄՆ պետդեպ

Միացյալ Նահանգներում կարծում են, որ Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչները պետք է անհապաղ հանդիպեն և պայմանավորվեն Լեռնային Ղարաբաղի բնակիչներին մարդասիրական օգնություն տրամադրելու հարցի շուրջ։ Կարդալ ավելին

Սամվել Շահրամանյանը պետնախարար է նշանակվել

Արցախի Հանրապետության պետական նախարար է նշանակվել Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Սերգեյի Շահրամանյանը, որին տրվել են լայն լիազորություններ: Կարդալ ավելին

Սարգիս Ստեփանյանը` աշխարհի չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բազկամարտի Եվրոպայի և աշխարհի բազմակի չեմպիոն, զինհաշմանդամ փոխգնդապետ Սարգիս Ստեփանյանը 2023 թվականի պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում ոսկե մեդալ է նվաճել։ Այդ մասին  հայտնում են ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից։ Ստեփանյանը հանդես է եկել 80 կգ քաշայինների կարգում և ձախ ձեռքով հաղթանակ է տարել վրացի Լաշա Միկավայի նկատմամբ։ Աշխարհի 25-րդ առաջնությունն անց է կացվում Ղազախստանի Ալմաթի քաղաքում։ Հայաստանի հավաքականը մրցումներին մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու տարբեր բարերարների աջակցությամբ։ Առաջնությունը մեկնարկել է օգոստոսի 25-ին և ընթանալու է մինչև սեպտեմբերի 3-ը։


Յուրաքանչյուր ընտանիքի կվաճառվի միայն մեկ հաց

Ցորենի աճող սղությամբ պայմանավորված՝ հատկապես Ստեփանակերտում այսօրվանից ավելի է նվազել արտադրվող հացի ծավալը: Այդ մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից` հղում կատարելով Կարդալ ավելին

Փարիզի քաղաքապետը գալիս է ուղեկցելու հումանիտար բեռն Արցախ

Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն դիմել է Ֆրանսիայի տարածքային մարմիններին՝ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից աշխարհից կտրված Արցախ մարդասիրական ավտոշարասյուն հասցնելը կազմակերպելու կոչով: Կարդալ ավելին

ԳՀԽ-ն դատապարտում է Բերձորից արցախցիների առևանգումը

Օգոստոսի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նախագահությամբ սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը` ընդլայնված կազմով: Կարդալ ավելին

Մարդասիրական օդային միջանցքի մասին լավ լուրեր ունենք. Վարդանյան

Լիխտենշտայնի արքայազն Միխաելը պատրաստակամություն է հայտնել գլխավորել դեպի շրջափակված Արցախ մարդասիրական օդային օգնությունը և անձամբ գտնվել մարդասիրական օգնություն բերող օդանավի մեջ: Կարդալ ավելին

ԵԽ ՄԻ հանձնակատարը հայտնել է Արցախ մեկնելու պատրաստակամության մասին

Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը կոչ է անում վերականգնել Լաչինի միջանցքով [Բերձորի միջանցք] ազատ տեղաշարժը և ապահովել մարդասիրական օգնության արագ և անարգել մատակարարումը դեպի Արցախ։ Կարդալ ավելին