ԳՀԽ-ն դատապարտում է Բերձորից արցախցիների առևանգումը

Օգոստոսի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նախագահությամբ սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը` ընդլայնված կազմով: Այդ մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնը։

«Գերագույն հոգևոր խորհուրդը, տեղեկանալով Բերձորի միջանցքում հայ երիտասարդների առևանգման մասին, խստորեն դատապարտեց ադրբեջանական իշխանությունների կազմակերպած հերթական բռնությունն ու սադրիչ գործողությունը, ինչը շարունակվող թշնամական դրսևորումն է Ադրբեջանի հակահայկական քաղաքականության»,– նշված է հաղորդագրության մեջ։

Ինչպես տեղեկացնում են Մայր աթոռից, ժողովի ժամանակ քննարկվելու է Հայաստանում և Արցախում ստեղծված կացությունը։ Բացի այդ, օրակարգում է նաև Սրբալույս մյուռոնի օրհնության, եպիսկոպոսական ձեռնադրության և Մայր Տաճարի վերանորոգման ընթացքին առնչվող հարցեր։

Դիտումների քանակը: 3798
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին