ԵԽ ՄԻ հանձնակատարը հայտնել է Արցախ մեկնելու պատրաստակամության մասին

Screenshot_20230828-172702_X

Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը կոչ է անում վերականգնել Լաչինի միջանցքով [Բերձորի միջանցք] ազատ տեղաշարժը և ապահովել մարդասիրական օգնության արագ և անարգել մատակարարումը դեպի Արցախ։ Այդ մասին նա այսօր հայտարարություն է արել, ինչը տեղադրվել է հանձնակատարի թվիթերյան միկրոբլոգում։

Վերջինս նշել է, որ վերահաստատում է իր հանձնառությունն ու պատրաստակամությունը՝ փոխգործակցելու բոլոր համապատասխան զրուցակիցների հետ և մեկնելու Լեռնային Ղարաբաղ՝ օգնելու հաղթահարել մարդու իրավունքների ոլորտում առկա խնդիրները։

«2022 թվականի դեկտեմբերից` Լաչինի միջանցքով [Բերձորի միջանցք] անցնող ճանապարհի արգելափակումից հետո, ես շարունակում եմ լրջորեն մտահոգված մնալ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակով և այնտեղի բնակչության մարդու իրավունքների խնդրով։ Ես կրկնում եմ այդ ճանապարհով ազատ տեղաշարժը վերականգնելու իմ այն ժամանակվա կոչը»,- նշել է Միյատովիչը։

Նրա խոսքով` չնայած իր և բազմաթիվ այլ միջազգային շահագրգիռ կողմերի կոչերին, հաղորդվում է, որ տարածքում հումանիտար իրավիճակի և մարդու իրավունքների վերաբերյալ խնդիրներն ավելի են վատթարացել։ Միյատովիչը նշել է, որ Լաչինի միջանցքի [Բերձորի միջանցք] արգելափակումը հատկապես ազդում է առավել խոցելի մարդկանց վրա՝ մարդկանց տեղաշարժի և սննդի հասանելիության և շտապ բժշկական օգնության երկարատև խափանումների պատճառով:

«Այս իրավիճակը, ըստ էության, հանգեցրել է այն բանի, որ մարդիկ, ովքեր ապրում են այդ տարածքում, կարող են ավելի շատ տուժել, քանի որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) այս պահին միակ միջազգային մարդասիրական կազմակերպությունն է, որը գործում է Լաչինի միջանցքում։ Բնակչությունը բախվում է կենսական անհրաժեշտ դեղամիջոցների և առաջին անհրաժեշտության պարագաների պակասի հետ»,– ասել է նա։

Միյատովիչի պնդմամբ` համապատասխան շահագրգիռ կողմերը պետք է անհապաղ լուծում գտնեն, որպեսզի խուսափեն տեղի բնակչության առջև ծառացած շատ վտանգավոր իրավիճակի հետագա վատթարացումից։ Պետք է երաշխավորվի մարդասիրական օգնություն տրամադրողների անվտանգ ու ազատ տեղաշարժը։

Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարը հիշեցրել է 2021 թվականի իր հուշագիրն այն մասին, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ջանքեր գործադրեն հաշտեցման ճանապարհով առաջ շարժվելու և բոլոր մարդկանց համար կայուն խաղաղություն ապահովելու ուղղությամբ։

ԵԽ ՄԻ հանձնակատարը հայտնել է Արցախ մեկնելու պատրաստակամության մասին

Հիշեցնենք, որ այսօր ժամը 13։00 սահմաններում Հակարի կամրջին տեղադրված ապօրինի անցակետից առևանգվել են երեք արցախցի` Ալեն Սարգսյանը, Վահե Հովսեփյանը և Լևոն Գրիգորյանը։

Դիտումների քանակը: 3870
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին