Մարտի 1-ից ԵՄ-ՀՀ համաձայնագիրը մտնում է ուժի մեջ

Եվրոպական միության Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ջուզեպ Բորելը հայտնում է, որ ՀՀ - ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն (ՀԸԳՀ) ուժի մեջ է մտնում Հայաստանի համար կարևորագույն շրջանում։ «ԵՄ-ը և Հայաստանը հավատարիմ են ժողովրդավարական սկզբունքներին և օրենքի գերակայությանը, ինչպես նաև բարեփոխումների ավելի լայն օրակարգին: Համաձայնագրի նպատակն է՝ քաղաքական, տնտեսական, առևտրի ոլորտային ուղղություններով նպաստել Հայաստանի բարեփոխումների օրակարգի հետ կապված մարտահրավերների հաղթահարմանը և մարդկանց կյանքում մտցնել դրական փոփոխություններ», նշել է Ջուզեպ Բորելը: Համաձայնագրի դրույթներով ամրագրվում Է ԵՄ և ՀՀ միջև փոխգործակցության ոլորտների լայն շրջանակը, այդ թվում` ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի ամրապնդումը, ավելի շատ աշխատատեղերի և գործարար հնարավորությունների ստեղծումը, օրենսդրության կատարելագործումը, հանրային անվտանգության և ավելի մաքուր շրջակա միջավայրի ապահովումը, ինչպես նաև ավելի լավ կրթության և հետազոտական հնարավորությունների ապահովումը։ Երկկողմ օրակարգը միաժամանակ նպատում է ԵՄ-ի՝ Արևելյան գործընկերության շրջանակում Արևելյան հարևանության երկրների հետ հարաբերությունները։

Հանձնված հողերի կարգավիճակի քննարկում փորձ N 3

2021 թվականի մարտի 1-ին՝ ժամը 11:00-ին, ԱՀ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ կրկին նախատեսվում է Ազգային ժողովի արտահերթ նիստ, Կարդալ ավելին


Հանձնված հողերի կարգավիճակը չքննարկվեց

Փետրվարի 26-ին ԱՀ ԱԺ-ում հրավիրված էր արտահերթ նիստ, որը պետք է վարեր ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցը: Կարդալ ավելին

Ծնողները խոչընդոտել են զինծառայողների վերադարձը զորամասեր

Մի խումբ զինծառայողների ծնողներ ու հարազատներ փորձել են խոչընդոտել արձակուրդի նպատակով տուն ուղարկված պարտադիր ժամկետային զինծառայողների վերադարձն իրենց զորամասեր։ Կարդալ ավելին

2,65 միլիոն դոլար կին գործարարների գյուղատնտեսական նորարարությունների հասանելիության համար

Հայաստանի գյուղատնտեսության ոլորտին նոր աջակցություն է ստանալու։ Այսօր հայտնի դարձավ, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) 2,65 միլիոն դոլար լրացուցիչ ֆինանսավորում է հատկացնելու ՀՀ-ին։ Կարդալ ավելին

Թուրքիայում ռազմածովային զորավարժություն է մեկնարկվելու

Փետրվարի 25-ին Թուրքիան Միջերկրական և  Էգեյան ծովերի թուրքական ջրերում մեկնարկելու է լայնամասշտաբ ռազմածովային «Mavi vatan-2021» անվամբ զորավարժություն, Կարդալ ավելին

Անհապաղ զինենք սահմանամերձ բնակչությանը. Սասուն Բարսեղյան

Ասկերանի շրջանի վարչակազմի նախկին ղեկավար Սասուն Բարսեղյանը կարծիք է հայտնել, որ անհրաժեշտ է զինել սահմանամերձ բնակչությանը` Կարդալ ավելին