Չավուշօղլուն նշել է, որ պետք է պայքար մղել Եվրոպայում հակաիսլամական գաղափարների դեմ

Չավուշօղլու ԵՄ

Թուրքիայի արտգործնախար Մևլութ Չավուշօղլուն Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և հանձնաժողովի անդամների հետ հանդիպումից հետո իր թվիթերյան միկրոբլոգում գրառում է կատարել, որտեղ ներկայացրել է Եվրոպական Միությունից Թուրքիայի սպասելիքները։

Ըստ այդմ, Թուրքիայի ԱԳ նախարարն անհրաժեշտություն է համարում կյանքի կոչել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացը։

«Հարկավոր է կյանքի կոչել Մաքսային միության թարմացումն ու վիզայի ազատականացումը։ Պետք է մեծացնենք համագործակցությունը անկանոն ներգաղթի և ահաբեկչության դեմ պայքարում»,- գրել է նա։

Չավուշօղլուն ընդգծել է, որ պետք է նաև համընդհանուր պայքար մղել Եվրոպայում ահագնացող ռասիզմի, խտրականության և հակաիսլամական պայքարի դեմ։

Դիտումների քանակը: 4249
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին